Զելենսկին պետք է դատվի. Վոլոդինը դիմել է Եվրոպային
Կիևի ռեժիմն արժանի է ամենախիստ պատժի այնպիսի վայրագությունների համար, ինչպիսին է ռուս ռազմագերի գնդակահարությունը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է դատվի տրիբունալի կողմից»:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա նշել է, որ ուկրաինացի զինվորների կողմից անզեն զինվորների վրա կրակելը «ֆաշիստական պետության» ակնհայտ նշան է։
Վոլոդինը Եվրոպային կոչ է արել չկրկնել անցյալի սխալները և աչք չփակել այնպիսի դաժան հանցագործությունների վրա, որոնք կարող են աշխարհը տանել ֆաշիզմի նոր օջախի ստեղծմանը։