27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փոխվել է /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամ Իգոր Մուրադյանի ելույթը լսելուց հետո որոշակի մոտիվներ է հայտնաբերել, որ ունի ՛՛Նախախորհրդարանը՛՛:

՛՛Որ մեզ պետք չի անկախ Ղարաբաղ, պատահական չէր, որ հնչեց այդ միտքը, որ մեզ պետք է միասնական Հայաստան, և այդ շարժման կազմակերպիչները շատ հարցերում համաձայն չեն Իգոր Մուրադյանի հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատգամավորը: 

Նրա խոսքով՝ պետք է նկատել՝ վերջին տարիներին նախագահի քաղաքականությունն ու ոստիկանության գործելաոճը փոխվել է՝ շատ ավելի զուսպ է դարձել: ՛՛Սա իշխանության հատուկ քաղաքականությունն է՝ թողնել ժողովրդին իր կարծիքն ասել՛՛,-նկատեց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը, ՛՛Ժողովրդավարական հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը շեշտեց, որ ասյ ամենից մնաց այն, որ սկսվել է հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը.

 ՛՛Հետևանքը շատ ծանր է մեզ համար, 90-ականներին սկսվեց Քոչարյանի քավորությամբ անջրպետ առաջանալ հայաստանցու ղարաբաղցու միջև, և ընդդիմությունը, և իշխանությունն ու Սերժ Սարգսյանը պիտի ուժ գտնեն՝ ազնվորեն ասեն, թե ինչու նման բան արվեց, որ այս անջրպետը վերանա՛՛: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ