Սոչիից ձեզ քյար մնաց (դեռևս) ձեռքում բռնած զոնտիկը և մարդասպան Ալիևի հետ լափելու հնարավորությունը. Արմեն Աշոտյան
Կապիտուլյանտների իշխանությունը Սոչիի հանդիպումից հետո դիմում է իր սիրած այլասերմանը. մանիպուլյացիա, կեղծիքներ, պատասխանատվության բարդում ուրիշների վրա, զազրախոսություն և գեոպոլիտիկ աճպարարություն։
Խաղատախտակ են նետվել հիմնականում ձիուկները, փղիկները և պեշկաները՝ փաթեթավորված հատուկ հանձնարարություններով մանկուրտների, սուտի փորձագետների, քավորուրաց ոչնչությունների լատեքսյան ծածկույթով։
Ի՞նչ են հիմնականում փորձում ձեզ հրամցնել։
- Փորձեցինք «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ներառել հայտարարության մեջ, բայց չստացվեց. Ադրբեջանը դեմ էր։
Իրականություն. նախ ոչ մի ապացույց, որ դա արվել է, չկա։ Եվ երկրորդը. բա ձեզ 2 տարի է, ինչ ասում ենք, որ դուք չեք կարող այլևս հավասարը հավասարի պես բանակցել ձեզ նսեմացրած ու ծաղրած մարդասպան Ալիևի հետ։
- Պուտինն է մեղավոր։
Իրականություն. իհարկե, սպասելիքները Ռուսաստանից ավելի մեծ էին հանդիպումից առաջ, բայց եթե մեզանով պիտի նախևառաջ զբաղվի Պուտինը, դուք ինչի՞ գլուխ եք նստած եղել Սոչիում։ Վեներա Միլոսսկայի՞…
- Մեզ հաջողվել է (այստեղ լիքը հիմարություններ, որոնցից ամենակարևորը՝ «կորիդոր չտվինքն է»):
Իրականություն. Միջանցքի հարցը սարքել եք դավաճանություններ ու տխմարություններ արտաթորող ձեր բոլոր բնական բացվածքների պրոբկա։ Նոյեմբերի 9-հայտարարության մեջ Սյունիքով միջանցք չկա։
Սակայն Գորիս-Կապանը տվեցիք թուրքին, որ իբր «միջանցք չտաք»։
Հետո Բերձորը տվեցիք թուրքին նույն հիմնավորմամբ։ Միջանցքի հարցը սարքել եք հոռոմի էն բանից ու փորձում եք մեզ վրա այն ծախել, անկախ օրակարգից և հանգամանքներից։
- Սոչին Պրահայի շարունակությունն էր։
Իրականււթյուն. ինչպես կասեր ռուսը. хрена с два. Իսկ ինչպես կասեր ամերիկացին. Go f&&k yourself. Ձեր միկրոսկոպիկ գլուխներից հազարապատիկ մեծ արտաթորանք եք կերել այս ընթացքում ու մեզ մտցրել երկու հսկաների պայքարի ճաշացանկի մեջ։
Եվ երկրորդը, բա որ այդպիսի դիվանագիտական տաղանդ ունեք, որ Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումները մերձեցնեք, հենա վիզ դրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերագործարկեք, տխմարներ։
Սոչիից ձեզ քյար մնաց (դեռևս) ձեռքում բռնած զոնտիկը և մարդասպան Ալիևի հետ երեկոյան լափելու հնարավորությունը։
Իսկ մենք մնացինք մեր ցավերի, կորուստների, տագնապների ու մեր բոցկլտացող զայրույթի մեջ