10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Էրդողանը պատասխանել է Սերժ Սարգսյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգյանի ելույթին Ցեասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ` ասելով, որ Թուրքիան շարունակելու է ընդդիմանալ բոլոր այն “քայլերին, որոնք փորձ կլինեն մանիպուլիացիայի ենթարկել Թուրքիային”, տեղեկացնում է  Habarlar.Ru-ն:

Քալընը խոսել է նաեւ Էրդողանին ուղղված Սերժ Սարգսյանի պատասխան նամակին՝ նշելով, որ այն սազական չէր դիվանագետին:

Էրդողանի մամուլի խոսնակն ասել է նաեւ, որ Դարդանելի /Չանաքքալեի/ ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները, միեւնույնն է, անցնելու են ամենաբարձր մակարդակով:

Հիշեցնենք, 2014 թ.-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Էրդողանին էր հանձնել Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ ներկա գտնվելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, ինչին ի պատասխան` Էրդողանը Հայաստանի ղեկավարին հրավիրել էր ապրիլի 24-ին այցելել Թուրքիա ու մասնակցել Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ