26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ պատգամավորները կոչ են արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր քաղաքական խմբերի շուրջ 50 պատգամավորներ ստորագրել են գրավոր հռչակագիր՝ պահանջելով անհապաղ եւ անվերապահորեն դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ անհապաղ հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին։

Նշելով, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2022 թվականի սեպտեմբերին, պատգամավորներն ընդգծել են, որ «ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաեւ Հայաստանի բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքը, որպես որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։

«Կան խոշտանգումների, գերի ընկած եւ մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի սարսափելի վկայություններ»,- ասվում է հայտարարության մեջ։

Խորհրդարանականները ամենախիստ կերպով դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի եւ Ադրբեջանի պարտավորությունների կոպտագույն խախտում է Եվրոպայի խորհրդի առաջ:

«Մենք նաեւ դատապարտում ենք ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ կանխամտածված սպանությունները, խոշտանգումները եւ անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում»,- նշում են ստորագրողները։

Նրանք Ադրբեջանին կոչ են արել զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից եւ մասնակցել բանակցային գործընթացին։ Նրանք նաեւ պահանջել են ադրբեջանական զինուժի անհապաղ եւ անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից եւ բոլոր ռազմագերիներին ու մյուս պահվող անձանց անհապաղ հայրենադարձումը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ