07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում, 20 րոպե ընդմիջում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ նիստի սկզբում վրդովմունք հայտնեց, թե “Եռյակի” բարձրաձայնած կառավարման համակարգի ճգնաժամի հարցն օրակարգում ընդգրկված չէ:

՛՛Չեք նշել արտահերթ համարված ընդդիմության հարցը, ինչո՞ւ եք խախտում կանոնակարգի մասին օրենքը՛՛,-ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց Զուրաբյանը: Աժ նախագահը պատասխանեց, որ ընդդիմության կողմից երկու նախագիծ է ներկայացվել. մեկը քննարկել են,  իսկ կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարցում մեծամասնությունը չի կիսում ընդդիմության կարծիքը:

՛՛Տագնապներ հաղորդելով՝ սա առաջ չի գնա, մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծում տալուց հետո բնականաբար խնդիրը կդրվի քննարկման՛՛,-ասաց ԱԺ նախագահը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույնպես հարցին անդրադարձավ. ՛՛Թե ինչն է կիսում ԱԺ մեծամասնությունը, դա ձեր էմոցիաների դաշտում է: Կա կանոնակարգ, կա արտահերթ և իմպերատիվ ձևով քննարկում պահանջող խնդիր, և այո, այսօր առավել քան արդիական է կառավարման ճգնաժամի խնդիրը մեր երկում, և ուղղակիորեն հորդորում եմ առաջանորդվել ոչ թե մեծմասնության կարծիքով, այլ ԱԺ կանոնակարգ-օրենքով՛՛:

Գալուստ Սահակյանը նշեց` ԱԺ նախագահն ինքն է որոշում օրենքները երբ ներկայացնել. ՛՛Եթե ասել ենք կա, ուրեմն կքննարկենք: Եթե դա ձեզ համար իմպերատիվ է, իմ համար հնարք է ընդդիմության կողմից, որը արդյունավետություն չունի: Ես կաշխատեմ կամ այս կամ մյուս նստաշրջանում անպայման քննարկման դնել այս հարցը՛՛:

Լեւոն Զուրաբյանը կրկին բարձրացրեց այս հարցն ու պահանջեց 20 րոպե ընդմիջում, ԱԺ նախագահն ասաց. 

՛՛Պարոն Զուրաբյանը հանգստանալ է ուզում` 20 րոպե ընդմիջում՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ