26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններն անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը, քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են:

Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագությունն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում: Ակնհայտ է. Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև:

Խմբակցությունը վերահաստատեց նախկինում տրված իր գնահատականն առ այն, որ նման պայմաններում Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններն անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ: Մասնավորապես.

Զազրելի է Հայաստանը ներկայացնող անձի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղություն աղերսելով՝ Ադրբեջանից քարտեզ խնդրելը, իր ընտանեկան թերթով Հայոց պետականության ոչնչացմանն ուղղված ադրբեջանական պահանջների, ինչպես նաև դաշնակիցների վերաբերյալ տեղակատվական արտահոսքի կազմակերպումը, որով զուգահեռաբար ահաբեկում է հանրությանը և փորձում ստեղծել անելանելիության զգացում և քաոս: Սա այն դեպքում, երբ այս վիճակի ստեղծման թիվ մեկ պատասխանատուն ինքն ու իր քաղաքական խմբակն են: Խմբակցությունը որոշեց այս հարցի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի հայտարարության առնչությամբ հանդես գալ առանձին հրապարակմամբ:

Դաշնակիցների վերաբերյալ իրարամերժ և սպառազինություն ձեռք բերելու անկարողության վերաբերյալ վտանգավոր հայտարարություններով, զինված ուժերի թուլացման պատճառ դարձած օրենսդրական և գործադիր նախաձեռնություններով, բանակին ժողովրդային աջակցության մերժման վարքագծով, արտաքին սպառնալիքներին դիմագրավելուն կոչված երկրի ռազմաքաղաքական և ռազմարդյունաբերական համակարգը ակնհայտ անգործունակ դարձնելով, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար կենսականորեն անհրաժեշտ ներազգային համերաշխությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ջարդելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը կանխամտածված կամ ակամայից օժանդակում է Հայաստանի թշնամիներին և արտաքին աշխարհում նպաստում հակահայ մթնոլորտի ձևավորմանը:

Վերը նշված վարքագծին զուգահեռ կեղծ խաղաղասիրական թեզեր հրապարակ նետելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը չի անդրադառնում հանգամանքին, որ իրական և արժանապատիվ խաղաղությունը ձեռք է բերվում վերոնշյալ համարժեք երաշխիքներով, որոնք ներկայումս պետք է լինեն Հայաստանի իրական օրակարգի հարցեր:
Խմբակցությունն, անդրադառնալով Աժ՝ ս.թ. հոկտեմբերի 4-ի հերթական նիստերի օրակարգին, արձանագրում է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շարունակում է Հայաստանի իրական օրակարգին անհաղորդ լինել: Ապօրինի կերպով մերժելով խորհրդարանական ընդդիմության առաջադրած նախաձեռնությունները՝ քաղաքական մեծամասնությունը և Աժ ղեկավարությունը իրենց մեծամտությամբ և ոչ ադեկվատ վարքածով ապալեգիտիմացնում են առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը:

Դեմ լինելով հերթական նիստերի օրակարգային այն հարցերին, որոնք խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը, խմբակցությունը հարկ է համարում անդրադառնալ օրկարագում ներառված երեք հարցի: Մասնավորապես, ԱԺ օրակարգում ներառված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը 6-ամսով երկարացնելու հարցը: Ինչպես նշել ենք, այս հարցով ԱԺ գործող պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ունակ չէ իրականացնելու արդյունավետ աշխատանք, քանի որ նրանում մեծամասնությունը կազմում են այն նույն իշխանության ներկայացուցիչները, որոնց բացթողումների ու առերևույթ հանցագործությունների արձանագրմամբ պետք է զբաղվի այս քննիչ հանձնաժողովը:

Հետևաբար, այն անկախ չէ և չի կարող արձագրել դրական արդյուքներ, ինչի վկայությունն է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի գործունեությունը: Ավելին՝ փորձ է արվում և արվելու խեղաթյուրել պարտության իրական պատճառները: Մինչդեռ «Հայաստան» խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ առաջադրել էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրող, իրականում անկախ ինքնավար մարմնի ստեղծման օրինագիծ, որի քննարկումն ու ընդունումը սակայն մերժվեց իշխանության կողմից:

«Հայաստան» խմբակցության առաջարկությունը ընդունվելու դեպքում ուսումնասիրության առարկա կլինեին նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի բացերն ու թերությունները, որոնց վերացումը հիմք կտար կանխարգելելու Ադրբեջանական նոր և շարունական ագրեսիան և պատերազմական գործողությունները: «Հայաստան» խմբակցությունը, դեմ լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որպես քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացմանը, շարունակելու է հետամուտ լինել իր նախաձեռնության կյանքի կոչմանը:

Աժ օրակարգի մեկ այլ հարցով կառավարությունն առաջարկում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Խիստ կարևորելով այս թեման, որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման կարևոր հենասյուն, խմբակցությունը որոշեց այս հարցով կազմակերպել հանրային, մասնագիտական լայն քննարկում՝ առկա մարտահրավերների հատկորոշման և առաջարկվող լուծումների համարժեքության գնահատման առումով:

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերին, խմբակցությունը կրկին փաստում է, որ քննարկվող հարցերը վերաբերելի չեն ոլորտում առկա հրատապ խնդիրներին, այդ թվում՝ խորացող աղքատությանը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ