30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով. որոշվում է աշխարհակարգի ապագան. Լավրով

Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան, այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակները եղել և մնում են երկրի ազգային անվտանգության ապահովումը, նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ներքին կայուն զարգացման համար բարենպաստ արտաքին պայմանների ձևավորումը և համաշխարհային ասպարեզում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը», – ասել է նախարարը:

«Այսօր մեր երկիրն անցնում է իր պատմության ճակատագրական փուլով: Չափազանցություն չի լինի ասել, որ որոշվում է աշխարհակարգի ապագան: Մենք կշարունակենք համառորեն և ստեղծագործորեն աշխատել համաշխարհային ասպարեզում», – ընդգծել է Լավրովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ