Զապն ազատ է արձակվել

”Նուբարաշեն” ՔԿՀ-ից ազատ է արձակվել ”օրենքով գող” Անդրանիկ Սողոյանը /Զապ/: Henaran.am-ի հետ զրույցում ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ նա ազատ է արձակվել ՔԿՀ-ի պետի որոշման համաձայն:
Հիշեցնենք, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ ”Զապ’/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:
20.10.2014 թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: