11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բնական է, որ մենք չէինք կարող կողմ լինել Ռուսաստանին ձայնից զրկելու որոշմանը. Հ. Նաղդալյան

Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում  որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո: Մեր պատվիրակությունից նիստին մասնակցել են՝ Հերմինե Նաղդալյանը , Մհեր Շահգելդյանը , և Նաիրա Կարապետյանը: Մեր պատվիրակության դիրքորոշման շուրջ զրուցեցինք պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը.

 

–  Այս քվեարկությամբ հարց էր դրված՝ ով է կողմ, որ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները դադարեցվեն և, բնական է, որ մենք չէինք կարող կողմ լինել նման որոշմանը, քանի որ Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է և գործընկերը, և քանի որ մենք համարում ենք , որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի այն հարթակը, որտեղ բոլորը կարողանան խոսել և երկխոսել, բարձրաձայնել իրենց դիրքորոշումները, քննարկումների ճանապարհով փորձել գտնել հնարավորություն՝ դիրքորոշումների մերձեցման, փոխըմբռնման համար, հետևաբար, պատճառաբանված է մեր նման քվեարկությունը:

    Ավստրիացի պատգամավոր Շեննախի հեղինակած զեկույցի վերաբերյալ կատարվել էին բազմաթիվ լրացումներ և դրանց մեջ կային այնպիսինները, որոնք էականորեն ծանրացնում էին իրավիճակը, և մենք դեմ ենք եղել դրանց: Մինչ լիագումար նիստը, այդ զեկույցը քննարկվել է նաև մոնիտորինգի հանձնաժողովում և այնտեղ նույնպես մեր դիրքորոշումները եղել են հօգուտ մեր ռուս գործընկերների: Բայց պետք է նաև հիշեցնեմ քվեարկության ընդհանուր արդյունքը՝ 160 եվրոպացի պատվիրակներ քվեարկեցին կողմ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցմանը, որը մեծամասնություն էր, իսկ 42 դեմ և ևս 11 ձեռնպահ քվեարկած պատվիրակները փաստորեն համաձայն չեին նման որոշմանը, որոնց թվում նաև մենք: Ինչպես տեսնում եք, քանի որ մեր պատվիրակությունը փոքրաթիվ է, մեր 3-4 ձայնը թվային առումով ոչինչ չէր փոխում ընդհանուր արդյունքի մեջ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ