Ոչ մի թշնամի, ոչ մի կապիտուլյանտ քեզ չի կարողանալու խորտակել. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես հավատում եմ, ավելին` վստահ եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանի Հանրապետությունը լինելու է Հարավային Կովկասի թիվ մեկ պետությունը:
Հույս, հավատ, սեր և միաբանություն քաջարի տոհմիկ, Աստծո ժողովուրդ համայն հայությանը:
Շնորհավորում եմ անկախությանդ տոնը մեր հին ու նոր Երկիր դրախտավայր, մեր նաիրյան չքնաղ ՀԱՅԱՍՏԱՆ:
Հ.Գ.
Ոչ մի թշնամի, ոչ մի կապիտուլյանտ քեզ չի կարողանալու խորտակել»: