24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊՆ-ն հաստատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին  է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին, այդ մասին հայտնել են Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովից։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է լուրը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ