25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ և ի՞նչ թիմով պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ գործող իշխանություններն ունեն միայն մեկ սրբության սրբոց՝ իրենց պաշտոնն ու աթոռը:

 Այն ամենը, ինչը կծառայի իրենց աթոռը պահպանելուն, թեկուզ դա կլինի անձնական, ազգային շահերի նվաստացման գնով, իրենք պատրաստ են անել: Չավուշօղլուի մոտ նրան են գովում, Բայդենին չեն հասնում, բայց Կանզասի նահանգապետի հետ ԱՄՆ-ին կգովեն, Եվրոպայում Շառլ Միշելի մոտ նրան են գովում, Ալիևի հետ հանդիպմանը նրան ասում են՝ կառուցողական, կամ Ալիևն ինչ ասում է՝ ասում են՝ մենք ձեր բոլոր կետերին համաձայն ենք: Ու ոչ միայն Փաշինյանը, իշխանության թեկուզ պառլամենտական դեմքերը: Հիմա էլ Ռուսաստանում նրանց է գովում: Ինքը նույնիսկ Երևանում մի քանի կառավարության նիստ առաջ նախադասության սկզբում հիացմունք էր հայտնում ռուս խաղաղապահների գործողություններից, նույն նախադասության վերջում մեղադրում էր ռուս խաղաղապահներին և Ռուսաստանին՝ Արցախում իրենց գործողությունները չկատարելու, Փառուխի դեպքերի և մի շարք այլ գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու մեջ: Հասկանո՞ւմ եք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց ինքնորոշման իրավունքի մասին՝ ընդգծելով, որ Կոսովոյի ճգնաժամի ժամանակ ՄԱԿ-ի միջազգային դատարանն ընդունեց որոշում, որի համաձայն, եթե տարածքի որևէ մաս ցանկանում է հայտարարել իր անկախությունը, ապա այն պարտավոր չէ թույլտվություն հարցնել երկրի կենտրոնական կառավարությունից:

Հարցին՝ Ձեր կարծիքով, ինչո՞ւ գոնե այդ ելույթից հետո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը որևէ բառ չասաց, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

«Որովհետև ինքը ունի մեծ բարդույթ, միգուցե նաև՝ վախ, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներից՝ Ալիևից և Էրդողանից: Մենք ի՞նչ գիտենք՝ իրենք փակ դռների հետևում ինչ են պայմանավորվել: Այդ մարդը կապիտուլյացիա է ստորագրել, նա պարտված է: Եթե ես մեկին պարտվեմ, ինչքան էլ անգլիական պադոշ լինի իմ երեսին, ես չեմ կարող այդ բարդույթը հաղթահարել: Այս մարդը խուսափում է, վախենում է գնալ Արցախ»:

Հետաքրքրվեցինք՝ եթե նման վախեր ունի, ինչո՞ւ չի հեռանում և թույլ տալիս, որ փոխվի գլխավոր բանակցողը:

«Ո՞նց հեռանա, եթե թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկողն է, իրեն ո՞վ է 2018թ. բերել իշխանության, դուք գիտեք՝ հայ ժողովուրդն է իրեն բերե՞լ, հա՞: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում դարձել է իշխանություն՝ համապատասխան, միջազգային, գլոբալիստական խաղացողների ներգործության արդյունքում: Ջոն Բոլթոնը 2018թ. Երևանում շատ հստակ ասել է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից, իսկ այդ պատմական կաղապարներից առաջինն Արցախն է, Արցախի ինքնորոշումը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ավանդական արժեքները, հայ ընտանիքը, եկեղեցին և այլ ազգային արժեքներ: Ինչ վերաբերում է նրան, որ Պուտինը խոսեց ինքնորոշման իրավունքից, իսկ ինքը՝ ոչ, ապա ինքը չէր կարող խոսել: Եթե Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ 41 կմ տարածք, նա այդ մասին չի խոսում, Արցախի ինքնորոշումից ո՞նց պիտի խոսի»:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ընդդիմության մեջ առկա տարաձայնություններին.

«Միայն այսօրվա ռեժիմին է ձեռնտու, երբ ընդդիմության տարբեր հատվածներ մեկը մյուսի վրա քար են նետում: Բաժանիր, որ տիրես: Ինձ մոտ պետք է գան, ասեն՝ Շարմազանով ջան, դու ավելի լավն ես, էն Իշխանն ո՞վ է, Իշխանի մոտ գնան, ասեն՝ դու լավն ես, էն հանրապետականներն ո՞վ են, Աշոտյանի մոտ ասեն՝ դու ամենալավն ես, նրանք ո՞վ են, և այլն: ՀՀԿ-ն՝ իր ղեկավարով, շատ հստակ ասել է, որ մենք վարչապետի պաշտոնի, պետության ղեկավարման չենք հավակնում, և մեր նպատակն է՝ ազգային ուժերի հետ համախմբվել, մեր ես-ը դնել մի կողմ, մենք-ի գաղափարով առաջնորդվելով՝ պայքարենք և հաղթական ավարտի հասցնենք այս ապազգային ռեժիմի դեմ պայքարը:

Եթե տեսել եք՝ այս 4.5 տարվա ընթացքում չի՛ եղել գեթ մեկ դեպք, երբ ՀՀԿ-ն վերմակը քաշի իր վրա: Եղել են անհարկի մեղադրանքներ ՀՀԿ-ի հասցեին, անհարկի գնահատականներ, բայց մեր ատամները պինդ սեղմել ենք, որովհետև եղել է ու կա մեծ գաղափար:

Թե չէ՝ այնպես չէ, որ ՀՀԿ-ն կամ ես ասելիք չունենք, այնքան ասելիք ունենք, բայց դրանք երկրորդական են, որովհետև այսօր պետություն ենք կորցնում: Իսկ եթե ինձ լսեք՝ մենք այսօր փաստացի դասական իմաստով պետություն չունենք, չկա Երրորդ Հանրապետություն: Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքը ղարաբաղյան շարժումն է, Երրորդ Հանրապետությունը ծնվել է Ղարաբաղի շարժումից, հայկական Ղարաբաղից: Եթե այսօրվա իշխանությունը և հասարակության մի մասը կամ պասիվ են, կամ հրաժարվել են այդ գաղափարից, նշանակում է՝ չկա»:

Նա նշեց, որ ընդդիմությունը քննարկումների փուլում է. «Փաստն այն է, որ ընդդիմությունն իր նպատակին դեռ չի հասել, որովհետև քանի դեռ այս իշխանությունը կա, նշանակում է՝ ընդդիմությունն իր նպատակին չի հասել: Ընդդիմությունը պետք է մտնի ժողովրդի մեջ, մարդկանց համոզի, նրան լսեն: Երկրորդ՝ հասարակությունը մեզնից սպասում էր միասնական թեկնածու և միասնական ծրագիր: Ֆրանսիայի հրապարակում կար այդ պահանջը, որ մարդիկ հասկանան՝ ո՞վ է իրենց կառավարության ապագա լիդերը, ո՞վ է վարչապետի թեկնածուն: Մինչև մենք հասարակությանը չասենք՝ Նիկոլին հանում ենք՝ ո՞վ է գալիս, ի՞նչ պետք է արվի, մարդիկ մեր կողքին չեն կանգնելու:

Գիտենք, որ Նիկոլը շատ անարդյունավետ կառավարիչ է, բազմաթիվ կորուստներ ենք ունեցել, բայց ինչպես կոնսենսուս կա, որ Փաշինյանը պետք է հեռանա, այդպես էլ պետք է երկրորդ կոնսենսուսը, թե ով և ինչ թիմով պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ