19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Բաքուն դատապարտել է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցն Արցախ

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Արցախ կատարած այցը և այդ քայլը կոչել «հերթական սադրանք՝ Հայաստանի կողմից»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քայլը ձեռնարկվել ՝Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո և«ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»:

Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ հեռու են անկեղծ լինելուց, պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը»,-ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ