03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև ռազմականացված մյուս կառույցները»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

«Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։

Առաջիկայում սպասվող հանդիպում/բանակցությունների օրակարգից նվազագույնը տեսանելի է 3 վտանգավոր հարց՝ այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի», Արցախի ապառազմականացման և «Լաչինի միջանցքի» խնդիրները։

 

«Զանգեզուրյան միջանցքի» թեման վաղուց է դուրս եկել ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան օրակարգերից և այն մեծ տարածաշրջանի համատեքստում է քննարկվում։

Ինչ վերաբերվում է Արցախի ապառազմականացման պահանջին, ապա դրա առաջին քայլը ՀՀ իշխանությունն արել է՝ 2021-ից դադարեցրել է զորակոչը դեպի Արցախ, իսկ 2022-ի օգոստոսի սկզբին Արցախից դուրս բերել ՀՀ գրանցում ունեցող զինծառայողներին։

Սակայն Ադրբեջանի պահանջն է՝ ամբողջապես կազմալուծել ՊԲ-ն, ինչպես նաև ռազմականացված մյուս կառույցները։

Ինչ վերաբերում է «Լաչինի միջանցքին», ապա նոր երթուղու փոփոխությամբ Ադրբեջանը փորձում է ամրագրել, որ նոր երթուղին ճանապարհ է, այլ ոչ թե միջանցք, ինչն անվտանգային նոր խնդիրների է հանգեցնելու։

Ունի՞ ռեսուրս, հնարավորություն, կամք ՀՀ իշխանությունը՝ կանխելու կամ մեղմելու մեզ մոտեցող նոր սպառնալիքները։

Միանշանակ՝ ոչ։

Ունի՞ Հայաստանը ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունից դուրս գալու նվազագույն կորուստներով։

Միանշանակ՝ այո, սակայն առաջին նախապայմանն այս իշխանության անհապաղ հեռացումն է։

Առանց այս նախապայմանի իրագործման շարունակելու ենք արձանագրել նոր աղետներ, նոր կորուստներ, նոր ջախջախում»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ