«Սոթք», «Երասխ», «Քարահունջ». ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր ստեղծելու նախագիծ
2022 թվականի օգոստոսի 4-ին Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ՝ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին:
Նոր նախագծով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը սահմանվելու են հետևյալ կերպ․
1․ «Սոթք» («Քելբաջար») Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային (Քելբաջարի շրջան)
2․ «Երասխ» («Սադարակ»)
Արարատի մարզ, Երասխ համայնք՝ ավտոմոբիլային (Սադարակի շրջան, գյուղ Սադարակ` ավտոմոբիլային)
3․ «Քարահունջ» («Էյվազլի»)
Սյունիքի մարզ, Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային (Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի՝ ավտոմոբիլային)։
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: