21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյո”ք դիտարկվել է ահաբեկչության կամ դիտավորության վարկածները։

Ի պատասխան՝ Քյարամյանը նկատեց՝ քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում՝ վերոնշյալ վարկածները, սակայն, այս պահի դությամբ, չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ դիտավորության հանցակազմի վերաբերյալ։

«Քրեական գործում առկա ապացույցներն ավելի շատ վկայում են անզգուշությամբ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ», – ասաց Քյարամյանը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական գործողությունների տրամադրությունը բացառվում է։

«Տեսնում եմ, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ