04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պատկերացնու՞մ եք՝ 2001 թվականի սեպտեմբերի 10-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո որևէ գործիչ հայտնվեր փլատակների մոտ ու հայտարարեր, որ եկել է որպես Նյու Յորքի ապագա քաղաքապետ․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անբարոյականության հաղթարշավը

 Պատկերացնու՞մ եք, որ 2001թ․ սեպտեմբերի 10-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո որևէ գործիչ հայտվեր ողբերգության փլատակների մոտ և հայտարարեր, որ եկել է որպես Նյու Յորքի ապագա քաղաքապետ։

Մեր արևտամետ, «առաջադեմների» պաշտած ԱՄՆ քաղաքացիները այդ գործչին և նրա կուսակցությանը կոչնչացնեին, իսկ մե՞նք․․․»։

 
Հիշեցնենք՝ այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք ժամանած Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր․ «Ես այստեղ եմ որպես ՔՊ վարչության անդամ և, այո՛, որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։
 

Նրա այս հայտարարությունը հասարակական վրդովմունքի ալիք է առաջացրել։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ