30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կհիշե՞ք` վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Խաչատուր Սուքիասյանն ուզում է Սուրմալուն վերցնի… էսօրվանից հետո կկարողանա վերցնել. Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև ցանցը ինքնամոռաց քննարկում է ինչ որ քանոնահար տիկնոջ քանոն նվագելը կառավարելի քաոսի տեսությամբ երկիրը տակնուվրա անող իշխանությունները պայթյունն իրենց ուզածով օգտագործեցին ու «կեղծ ահազանգերով» ահաբեկեցին հանրության մյուս հատվածին: Կառավարելի քաոսի տրամաբանությունը հուշում ա, որ շուտով ոչ միայն ոչ մեկին հետաքրքիր չի լինելու Բերձորի հանձնումը այլև բոլորի խնդիրը սեփական բակում պայթյունից չմեռնելու էքզիստենցիալ հարցը լուծելն ա լինելու:

 

Էս ամեն ինչին զուգահեռ Երևանի սրտում մարդիկ ինքնամոռաց սուրճ են խմում, մի տեղ համերգ ա, մյուս տեղում հարյուրավոր մարդիկ խմբված նայում են երգող շատրվաններին:

Հ.Գ. Ի դեպ, կհիշե՞ք վերջին շրջանում համառ լուրեր էին պտտվում, որ Խաչատուր Սուքիասյանն ուզում է Սուրմալուն վերցնի, բայց դեռ չի կարողանում, իսկ էսօրվանից հետո կկարողանա: Տեսնում ե՞ք ինչ սիրուն զուգադիպություն ա, ընդհանրապես Սուքիասյանի կյանքում վերջին տարիներին շատ շատ են «զուգադիպությունները»: Բայց էս սաղ հեչ դուք քանոնահար աղջկան աչքաթող չանեք»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ