30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հանրապետականը երբեք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը չի եղել. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հանրապետականը երբեք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը չի եղել և չի: Սա հասկանալու համար ընդամենը պետք է հետադարձ նայել մեր գործունեության ժամանակագրությանը:
 
Հանրապետականը 2018-ի իշխանազավթումից հետո եղել է այն ուժը, որ տոտալ քաղաքական հետապնդումների ու քարոզչական բիրտ հարձակումների վրա աչք փակելով մասնակցել է ԱԺ ընտրություններին` ժողովրդի հետ խոսելու, ժողովրդին բացատրելու և այս արհավիրքից ետ պահելու համար:
 
Եթե մենք լինեինք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը, շատ հեշտ կհամակերպվեինք այդ թեզից բխող տրամաբանական հետևանքի հետ և արդեն 5 տարի ակտիվ պայքարի մեջ լինելու փոխարեն հանգիստ կգնայինք մեր գործերով, կամ, ինչպես շատ «նախկիններ», անհոգ կապրեինք դավաճանների հետ ուս-ուսի տված:
Եթե մենք լինեինք այդ թեզի կրողը, այսօր ամենաշատ քաղաքական հետապնդումների ու պետական տեռորի ենթարկվողները չէին լինի հենց մեր կուսակից ընկերները:
Եթե մենք լինեինք այդ թեզի կրողը, դժվար թե հայտնվեինք խորհրդարանում հենց այդ նույն ժողովրդի քվեով: Ավելին` իր բազմաթիվ հարցազրույցներում Նախագահ Սերժ Սարգսյանը հստակ արձանագրել է, որ սրանց իշխանության են բերել այն ուժերը, ում պատկերացումները մեր երկրի շահերի հետ չէին համընկնում, որ մեր ժողովրդին խաբել են, ժողովուրդը մեղավոր չէ և այլն:
 
Այսպիսի «եթե»-ներ տասնյակներով կարելի է բերել, բայց վստահաբար հիմա դրա ժամանակը չէ, ուղղակի, երբ տարատեսակ կիսակայացած և ընդհանրապես չկայացած շրջանակներ փորձում են տարատեսակ թեզերով քար նետել Հանրապետականի վրա, երբեմն բացառապես վերոգրյալներին ուղղված պատասխանները նման շփոթմունքի առիթ են հանդիսանում ազնիվ մարդկանց համար և շատ լավ առիթ` ջուր պղտորողների: Ազնիվ մարդկանց շփոթմունքից զերծ պահելու համար անվերջ կարելի է փաստերով հակադարձել և բացատրել իրականությունը, բայց, ցավոք սրտի, դրանից ևս օգտվում են ջուր պղտորողները:
 
Հենց այսօրվա ջուր պղտորողներն էին տարիներով ժողովրդին համոզում, որ «երկիրը երկիր չի», ապրիլյան քառօրյան պարտություն է, «մերժենք Սերժին, որ լավ ապրենք», հենց նույն այդ մարդիկ էին, որ 2018-ին հրապարակներում, կամ ֆեյսբուքներում այս կամ այն օգտատիրոջ անվան տակ թաքնված մասնակցում էին իշխանազավթմանը, որին պետք է հաջորդեր հայրենազրկումը: Այսօր այդ նույն մարդիկ «ընդդիմադիրի» քողի տակ անում են նույն բանը, իսկ մեզ համար առաջնահերթությունը ոչ թե սրանք են, այլ պետությունն ավիրած ու քաղաքացիներին հայրենազուրկ դարձրած դավաճանների ոհմակը: Ուստի, ՀՀԿ-ի համար ժողովուրդը մեղավոր չէ, ժողովրդին հիմարացնողներն են մեղավոր, որոնք դեռևս շարունակում են փորձել հիմարացնել ժողովրդին»:
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ