Հայրենիքը մաս-մաս թշնամուն տալու քաղաքականությունը ավարտ ունենալու է. ՀՀԿ ԵԿ ղեկավար
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« նիկոլի վարած բանակցային ողջ գործընթացները սկսվում են մոնոլոգով և ավարտվում ուլտիմատումներով։
Ուլտիմատում- միջազգային իրավունքում որևէ կոնկրետ հարցով որոշակի ժամկետում որոշակի դիրք ընդունելու, գործողություններ կատարելու կամ որոշակի պայմաններ ապահովելու կտրուկ պահանջ, որը ներկայացնում է մեկ պետությունը կամ կողմը մյուսին։
Անդրադառնալով նիկոլ փաշինյանի այսպես կոչված «բանակցային փաթեթին», պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2018 թվականից հետո չի վարել ոչ մի բանակցային գործընթաց ու չի կատարել որևէ դիվանագիտական քայլ ի օգուտ Հայաստանի։
Նա մասնակցում է շփումների, որը կարելի է համարել միայն մոնոլոգ և վերջնարդյունքում ունենում ենք ուլտիմատումային իրավիճակներ,երբ իբր ուզած թե չուզած պետք է ինչ-որ բաներ զիջել։
Ասվածի վառ վկայությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որից հետո նիկոլ փաշինյանը յուրաքանչյուր տարբերակով իրականացնում է Ադրբեջանի պահանջները։ Ըստ եռակողմ հայտարարության, կողմերը ոչ միայն կանգ չեն առել իրենց զբաղեցրած դիրքերում, այլ Ադրբեջանը ժամ առ ժամ ավելի է նեղացնում մեր երկրի սահմանները։
Այսօր արդեն կտրվում է կապը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։
Ըստ հայտարարության պետք է տեղի ունենար ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակում։ Ռազմագերիների փոխանակում ոչ միայն տեղի չունեցավ, այլ մինչև այսօր Բաքվի բանտերում ունենք հայրենակիցներ, հակառակ դրան Հայաստանում չունենք գեթ մեկ ռազմագերի։ Սա է օրվա իշխանությունների ողջ պատկերը:
Հարկ եմ համարում շեշտել նաև այն,որ նիկոլը եռակողմ հայտարարությունը համարում էր (մեջբերում եմ կապիտուլյանտի խոսքերը), ստեղծված իրավիճակում ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումը։
Մի բան հստակ է՝ նիկոլ փաշինյանը երբեք չի ներկայացրել հայ ժողովրդի շահերը,նա երբեք չի բանակցել թե ինչ է ստանալու, նա միայն բանակցել է զիջելու ու նորանոր տարածքներ տալու համար, նիկոլը մինչև այսօր չգիտի,որ բանակցությունը այն չէ ինչը քեզ ստիպում են անել ու դու հլու հնազանդ այդ ամենն անում ես։
Որպես շահառու պետություն ներկայացնող անձ, նիկոլ փաշինյանը զրոյական դերակատարություն ունի, նա թշնամի պետության կամակատար է։
Ըստ էության մեզ պետք է ընդամենը հասկանալ,որ ճիշտ բանակցող ունենալու դեպքում է հնարավոր կանխել աղետալի այս վիճակը։ Մարդ, ով կկարողանա տեղ ու դեր ունենալ իր իսկ երկիրը ներկացնելու ու այն պաշտպանելու համար։ Հակառակ այդ ամենի, մենք ունենք պարզապես քաղաքական խամաճիկ , ով հնարավոր բոլոր միջոցներում ջնջում է հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ազգի կենսագրությունը։
Հ.Գ Մենք կկարողանանք ճիշտ բանակցային գործընթաց սկսել միայն այն ժամանակ ,երբ կփոխվի բանակցողը, մարդ, ով հանդես կգա ոչ թե թշնամի երկրի շահերը ներկայացնելու,այլ Հայաստանն ու Արցախը մեկ ամբողջություն ներկայացնելու համար ու պատրաստ կլինի այն ատամներով պաշտպանելու իր դիրքերից։
Օրեցօր ավելացող այս նոր մարտահրավերներով լի իրականության մեջ պետք է կարողանալ հաստատվել այնպիսի դիրքերում,որ եղածը տալու փոխարեն կարողանաս այն պահպանել ու ետ բերել այն ամենն ինչը ի սկզբանե քոնն է ։
Հայրենիքը մաս-մաս թշնամուն տալու քաղաքականությունը ավարտ ունենալու է»։