01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԳՆ-ում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքից. «Հրապարակ»

Արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են Արարատ Միրզոյանի պահվածքի կապակցությամբ: Սովորաբար ԱԳ նախարարների յուրաքանչյուր քայլն ու հանդիպումն արձանագրվել են, քարտուղարությունը մանրամասն տեղյակ է եղել, թե նախարարը որ ժամին ուր է մեկնում, քանի ժամ է անցկացնելու տվյալ երկրում, յուրաքանչյուր ժամի ինչով է զբաղված լինելու՝ հանդիպումների ամբողջ գրաֆիկը, եւ որ ժամին է վերադառնալու:

Միրզոյանը միակ նախարարն է, որի ուղեւորություններից առաջ եւ հետո սեւ խոռոչներ կան, ու ոչ ոք տեղյակ չէ, թե նա ինչով է զբաղվում՝ գործուղումից 1-2 օր առաջ մեկնելով անհայտ ուղղությամբ եւ գործուղումն ավարտելուց հետո անհետանալով 1-2 օրով: ԱԳՆ-ում կարծում են, որ Միրզոյանը դրսում, հատկապես` Եվրոպայում, կասկածելի գաղտնի հանդիպումներ է ունենում ինչ-որ մարդկանց հետ եւ գաղտնի հրահանգավորվում է ԱԳՆ աշխատակազմի համար անհայտ անձանց կողմից»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ