01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սև կատու»՝ Տրոցենկոյի և Փաշինյանի միջև. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, խիստ սրվել են «Գեոպրոմայնինգի» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» փաստացի սեփականատեր Ռոման Տրոցենկոյի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, թե Փաշինյանը զայրացած է այնքան, որ անգամ արգելել է իր նեղ շրջապատից որևէ մեկին բարեխոսել կամ միջամտել Ռոման Տրոցենկոյի և նրա հանքարդյունաբերական բիզնեսի հետ կապված որևէ հարցով:

Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանի զայրույթի պատճառները մի քանիսն են, այդ թվում՝ որոշ էական ներդրումային և այլ խոստումների չկատարումը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի բաժնեմասի ձեռքբերման և փոխանցման ընթացքում այնպիսի գործողությունները, որոնք վաղ թե ուշ լուրջ հետևանքներ են առաջացնելու:
Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, կառավարությունում վստահ են, որ Տրոցենկոյի կողմից բաժնետոմսերի ձեռքբերումը դատարանի կողմից անվավեր կճանաչվի, իսկ այդ դեպքում այս իշխանություններն ունեն ցանկացած նոր բաժնետիրոջ հետ համարժեք պայմանավորվածության հասնելու, այն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից նորից բաժնեմաս «նվեր» ստանալու համապատասխան ռեսուրս:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ