03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ում են օրհնում հրեշտակները. Մեծերը Աստծո մասին

«Խոստովանությունը մարդու համար գեղեցկություն է եւ զարդ: Խոստովանությունն անթառամ պսակ է: Խոստովանողը հրեշատակի նման է դառնում եւ միավորվում Սուրբ Հոգու հետ:

Ով խոստովանեց՝ արդարացավ, ինչպես Քրիստոսն ասաց.«Նա իմ մեջ կբնակվի եւ Ես նրա մեջ»: Ով խոսոտվանում է, հավիտյանս կմնա կենդանի: Ով խոստովանում է, դատապարտության դատաստան չի տեսնի:

Ով խոստովանում է, անանց հուրը նրանց չի այրի: Ով խոստովանում է, անքուն որդերը նրան չեն ուտի, եւ անողորմ հրեշատկները նրան չեն տանջի, այլ Սուրբ Հոգով զարդարված ու փառավորված է եւ անբաժանելւ Սուրբ Երրորդության հետ միավորված:

Հրեշտակներն օրհնում են՝ խոստովանողին, որովհետեւ նա Աստծո որդի կոչվեց»:

Վարդան Այգեկցի, առակագիր, մատենագիր

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ