23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ձեր պաշտպանած հայրենիքում գինու փառատոն է, 50 cent-ի համերգ ու երկրի սահմաններին զորավարժություններ անող թշնամի». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, քաղաքական աղբանոցում իրենց ուրույն տեղը զբաղեցրած պապիկյանները, արսենյանները, վիլենգաբրիելյանները, ռուբենռուբինյանները հերթական անգամ խոսել են ընդդիմության գործողությունների մասին, նշելով, թե բա ընդդիմությունը Երևանում «հայրենիքի պաշտպան ա», զորահավաքի ժամանակ դառնում ա կիսապաշտպան։

Եթե ընդդիմությունը «Երևանումա» պաշտպան «միայն», ապա ձեր պաշտպանած հայրենիքն էլ ԱԺ-ի զոդած դարպասներից այն կողմ չի անցնում, ձեր հետ հայրենիքը օր օրի փոքրանում է , ձեր ղեկավարած երկրում սպայակազմը ոչնչացվում է ու ձեր միակ հերոսը մնում է արգիշտի քյարամյանը։

Ձեր պաշտպանած հայրենիքում գինու փառատոն է, 50 cent-ի համերգ ու երկրի սահմաններին զորավարժություններ անող թշնամի։ Այսօրվա ընդդիմության՝ առնվազն 20 տարվա պաշտպանած երկրում, թշնամին առաջ չէր գալիս, ընդդիմության պաշտպանած երկրում հող էր ազատագրվում գեներալների շնորհիվ, ընդդիմության պաշտպանած երկրում խաղաղություն էր, ընդդիմության՝ անվտանգություն ապահովված երկրում գեներալի կոչումներ էին շնորհվում, իսկ ձեր ղեկավարած երկրում հազիվ եղնիկների ու եղջերուներին խոտ տալու վիդեո է նկարվում։

 

Դուք Հայաստանի օրինական իշխանությունը չեք պարոնայք, դուք երկիրը կապիտուլյացիայի տարած, պատերազմ հրահրող, դասալիքներով երկիրը իբրև պաշտպանող, 5000-ից ավել առյուծ տղաների արյունը թափած ազգադավ իշխանություններն եք, դուք պատերազմի վտանգը տեսնող,բայց դրանից մեծ խնդիր չտեսնողներն եք։ Դուք պատերազմի պատասխանատվությունը իրար վրա գցողներն ու ազգը կործանողներն եք։ Ձեր բնութագիրը շատ պարզ է՝ դուք տմարդ եք!!!»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ