30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իմ հանրապետական անդավաճան ընկերների, մեր ՀՀԿ-ի, մեր մաքառումների բոլոր ընկերների ցավը տանեմ. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հունիսի 30-ը, /երեկ/, նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է․․․ Համացանցը պարզապես եռում էր շնորհավորական խոսքերից, սիրուց եւ ջերմությունից, հավատարմությունից եւ հպարտությունից՝ առ նախագահ Սարգսյան․․․Անհաշիվ հեռագրեր, շնորհավորանքի նամակներ, հրապարակային ջերմ խոսքեր ՝ ուղղված նախագահ Սարգսյանին․․․Տարբեր մարդիկ անգամ մեզ էին զանգում, գրում, եւ խնդրում իրենց շնորհավորանքի խոսքերը փոխանցել պարոն նախագահին․․Ամբողջ օրը հետեւում էի այս սիրո դրսեւորումներին, հավատարմության եւ նվիրվածության խոսքերին․․․։
 
Ու մի միտք էր անվերջ պտտվում․․․Ես, որ տեսել ու ապրել եմ 2018-ի մղձավանջը, ես, որ շատ անմիջական եւ մոտիկից տեսել ու շփվել եմ այդ օրերին Սերժ Սարգսյանի հետ, տեսել եմ նրա ապրումները, պետական-քաղաքական գործչի ծանր ապրումները , մտահոգությունը առ Արցախ ու ՀՀ, /իմ հավատարիմ կուսակցական ընկերների հետ/, հիմա միայն մեկ հարց ունեմ բոլոր էն մարդկանց ու էն «մարդկանց», որ հրճվանքով եւ տրտինգ տալով/խոսքս չաղավաղեք՝ամենեւին նկատի չունեմ պարզ քաղաքացիներին, մեր հասարակության այն հատվածին, որ միամիտ, խաբված, պարզ հայտնվել էր հրապարակում/, խոսքս բարձրաստիճանների եւ օլիգարխների մասին է, որ Սերժի նախագահության տարիներին բարձր պաշտոնների էին, բիզնեսների, որ պատգամավորներ էին, որ որ «պերվի կրուգ» ֆռֆռում էին…Հա, հենց նրանց, ում հասկացաք, ովքեր հենց հիմա անցան ձեր մտապատկերներում․․․․
Տղերք եւ տիկնայք, բա հե՞չ ձեզ մեղավոր ու պատասխանատու չեք զգում էս սոդոմ-գոմորի համար, որ Սերժին մերժելով բերեցիք մեր հայրենիքի գլխին, հե՞չ․․․
 
Ու, ներող եղեք, պետք է բաց ասեմ՝ ես իմ հանրապետական անդավաճան ընկերների, մեր ՀՀԿ-ի, մեր մաքառումների բոլոր ընկերների ցավը տանեմ․․․Մենք եղել ենք եւ կանք ու կլինենք նախագահի կողքին ու կապ չունի, ունե՞նք պաշտոն, մանդատ,, կարեւոր չի, քանզի մենք ունենք կարեւորը՝ հավատարմություն եւ սեր․.․Հավատարմություն ու սեր առ հայրենիք եւ առ նախագահ․․․
 
Տղերք եւ տիկնայք, բա հիմա, ինչո՞ւ եք ձեզ կոտորում եւ խնդրում, որ նախագահը մի բան անի, ի՞նչու եք բոլոր հայացքներդ ուղղել հանրապետականին․․.
Ես գիտեմ՝ ինչու, որովհետեւ, ինքներդ էլ լավ հասկացաք, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկիր էր պահել, սահման էր պահել, բանակ էր պահել, արժանապատվություն էր պահել․․․Վերջապես՝ հասկացաք․․.
Իսկ երբ խելագար ոռնոցով մերժում էիք Սերժին, ու հանրապետականին, երբ ճղում էիք ձեզ, թե համոզված եք, որ «նիկոլը լավ վարչապետ կլինի», մտածելու կարողությունը իսպա՞ռ էր վերացել ձեր գլուխներից․․․
Հիմա, հուսամ մի քիչ կմտածեք, կմտածեք, ախր մեր բոլորի հայրենիքն է ոչնչանում, մեր բոլորի հող հայրենին․․․
Խի՞ստ եմ գրել, չէ, ես ավելի խիստ կարող եմ ասել, անուն-ազգանուններով, բայց էսօր էդ օրը չի, էսօր միակամ լինելու օրն է, միասին պետք է կանգնեցնենք էս մղձավանջը․.․Կա քարերը թափելու եւ քարերը հավաքելու ժամանակը․․․
Ես հիշաչար չեմ, բայց՝ ես ոչինչ չեմ մոռանում․․․»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ