01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը կարեւորել է ՀՀԿ-ի հետ տարված աշխատանքները

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Կ. Կոսաչովը հանդիպել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:
«Մենք ուրախ ենք շարունակել մեր շփումները, որոնք ունեն բազմամյա պատմություն և տարբեր ձևաչափեր: Մեզ շատ բաներ են հաջողվել անել: Մենք շահագրգիռ ենք շարունակել աշխատանքը»,- նշել է Կոնստանտին Կոսաչովը։
Արմեն Աշոտյանի խոսքով՝ հայ գործընկերները գնահատում են ընկերների հետ վստահելի շփումները, ում աջակցության վրա կարելի է հույս դնել։
Կոնստանտին Կոսաչովն ու Արմեն Աշոտյանը ճշտել են նաև կողմերի դիրքորոշումները երկկողմ միջկուսակցական և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ