Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից. «Հայաստան» խմբակցություն
Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը։
«Ազգային ժողովում այսօր արտահերթ կարգով քննարկում են Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած` Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցը:
Դատավորներն առաջադրվել են այն նույն պետական կառույցի կողմից, որի հեղինակությունը ոչնչացրած անդամը դեռեւս հանդես է գալիս դրա ղեկավար դիրքերից. չի հեռացվել, քրեական հետապնդման դեռեւս չի ենթարկվել:
Դատարաններում միատեսակ պրակտիկա ապահովելու առաքելություն ստանձնելու թեկնածուների առաջադրումը Բարձրագույն դատական խորհրդի նման կազմի, դեռեւս նման անդամ-նախագահի պաշտոնակատարի կողմից փաստում է արդեն իսկ նման կարեւոր իրավական գործընթացի հեղինակազրկումը:
ԱԺ «Հայաստան» խմբակցություն
27.06.2022թ.»,- նշվում է հայտարարության մեջ։