03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Պետությո՛ւն, ո՞ւր ես. Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է». Աբրահամ Գասպարյան

«Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի անանցանելիության մասին հաղորդագրության մեջ երեկ նշել էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

Փորձագիտական շրջանակներն ահազանգում են՝ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այժմ գյուղմթերքի և հատկապես ծիրանի արտահանման ամենակտիվ շրջանն է:

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութեր է տեղադրել Լարսի անցակետից՝ տեղեկացնելով, որ շուրջ 2 օր է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է: Նա կոչ է արել սնունդ ու տաք շորեր հասցնել խցանման մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

«Պետությո՛ւն, ո՞ւր ես:

Ահազանգ: Լարսում 48 ժամ է՝ 4 կմ երկարությամբ մեքենաների խցանում է: Մեր հարյուրավոր հայրենակիցներ մնացել են դրսում: Եղանակն անբարենպաստ է, քաղցած են, գիշերում են մեքենաների մեջ, տարրական հիգիենիկ պայմանները բացակայում են, մի կերպ գլխների ճարն են տեսնում: ՌԴ-ում մեր դեսպանության ու հյուպատոսարանի հեռախոսահամարներին ոչ ոք չի պատասխանում: Ամենամոտ քաղաքը՝ Վլադիկավկազն է: Եթե ունեք ծանոթներ այդտեղ, հորդորեք թող սնունդ ու տաք շորեր հասցնեն մեր հայրենակիցներին»,- գրել է Աբրահամ Գասպարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ