07 Մարտի, Saturday, 2026
KFC

Քննարկում ենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը. հանրային պահանջ կա. ՔՊ խմբակցության քարտուղար

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քննարկում են ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։

«Նման քննարկում կա, այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը, տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել», – լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա ասաց, թե այս հարցի շուրջ ՔՊ-ական պատգամավորները տարբեր կարծիքներ ունեն, վերջնական որոշում դեռ չկա։
 
Արթուր Հովհաննիսյանը հաստատեց, որ քննարկում են նաև ընդդիմադիրներին վարչական պաշտոններից հեռացնելու հարցը։
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ