16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Հայփոստում» հունիսին ամանորյա պարգևատրում են բաժանում․ «Հրապարակ»

«Հայփոստի» ավելի քան 2 հազար 750 աշխատակից այս օրերին 13-րդ աշխատավարձ է ստանում: Այսինքն՝ տարեվերջին՝ դեկտեմբերին ստանալիք 13-րդ աշխատավարձը հունիսին են տալիս։ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դա ոչ թե 13-րդ աշխատավարձ է, այլ ամանորյա հավելավճար: 

– Իսկ ինչո՞ւ է ամանորյա հավելավճարը հունիս ամսին տրամադրվում:

– Դա տարեկան աշխատանքների համար նախատեսված գումար է` բոնուս-պարգեւատրում: Օրինակ` ես դեռ չեմ ստացել: Առաջ ամեն նոր տարվան մենք ստանում էինք կես աշխատավարձ, հիմա՝ այս տարի որոշվել է մարդկանց նման ձեւով խրախուսել:

– Իսկ ի՞նչն է պատճառըոր որոշվել է վեց ամիս շուտ կամ ուշ պարգեւատրել աշխատակիցներին:

– Առիթ չկա: Պատկերացրեք, Դուք լավ եք աշխատել, եւ Ձեզ որոշել են պարգեւատրել, մյուս լրագրողը լավ չի աշխատել՝ Ձեզանից քիչ է պարգեւատրվել:

– Իսկ գուցե ամանորյա հավելավճարն աշխատակիցներին տրամադրվում էորպեսզի ցույցերի՞ն չգնանչբողոքեն։

– Դա վաղուց որոշված եւ բյուջեով նախատեսված ծրագիր է, որոշվել է նոր տարուց առաջ, մենք ցույցերի հետ ոչ մի կապ չունենք: Պետք չէ ոչ մի բան քաղաքականացնել:

– Քանի՞ աշխատակից է պարգեւատրվել:

– Չեմ կարող ասել: Հիմա ոչ մեկը դեռ չի ստացել, սպասում ենք, էս երկու օրը կստանանք: Չեմ էլ իմանում, թե ես ինչքան կստանամ: Նորից եմ կրկնում` դա մի տարի առաջ պլանավորած բան է: Նախորդ տարի ընդհանրապես չենք ստացել: Սրանք պետբյուջեով արվող ծախսեր են»:

  

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ