23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այն երկրում, որտեղ մի մարդու կալանքի տակ մնալու կամ բերման լուրը ուրախացնում է մյուսին, այդ հասարակությունը մեղմ ասած անառողջ է. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այն երկրում, որտեղ մի մարդու կալանքի տակ մնալու կամ բերման ենթարկելու լուրը ուրախացնում է մյուսին, այդ հասարակությունը մեղմ ասած անառողջ է, և այդ հիվանդության պատճառը այսօրվա գործող իշխանությունն է նիկոլի գլխավորությամբ: Նա է տարիներ շարունակ հասարակության մեջ սերմանել ատելություն և հասարակությանը բաժանել նախկինի ու ներկայի, սևի ու սպիտակի, մերոնց և ձերոնց։ Ցավը նրանում է, որ հիմա էլ շարունակում է:
 
Անկեղծ ասեմ, սա լուրջ խնդիր է բոլորիս համար. չի կարելի այս աստիճան ցածրորակ հասարակություն ունենալ և պայքարել ՀԱՅՐԵՆԻՔ ունենալու համար։ Սրա հետևանքն է, որ այսօր այդ նույն հասարակության մի մասը պատրաստ է մեր դարավոր թշնամու հետ բարեկամանալ և մոռանալով 1915 թվի Ցեղասպանությունը ապրել կողք-կողքի, սա է պատճառը, որ պատրաստ է սեղմել Արցախը օկուպացրած ադրբեջանցու ձեռքը, մեր բոլոր սխալների պատճառը հենց այսպիսի հասարակություն ունենալն է: Ասեմ ավելին, այս ամենի հիմքը դրեց նիկոլի քաղաքական հայր Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց լինեմ անաչառ ու ասեմ, որ մեղավոր են մեր բոլոր ժամանակների իշխանությունները: Այսպիսի հիվանդ հասարակարգը իրավունք չունի ունենալ ոչ՛ անկախություն, ոչ՛ պետություն, ոչ՛ էլ պետականություն, ինչին, ցավոք, մենք արագ քայլերով գնում ենք:
 
Խոսքս ուղղում եմ հաջորդ կառավարությանը. ձեր առաքելությունը և նպատակադրումը պետք է լինի կրթության և մշակույթի զարգացումը, հիմնախնդիրների և պահանջների հիմնովին վերանայումը: Սա այլևս ռազմավարական նշանակության հարց է»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ