03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժման հարցը դեռ բաց է մնում. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)

Այսօր ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստում քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրավիճակի զարգացման միտումները, անդրադարձել ենք ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցերին, ինչը Հայաստանի նախագահության առաջնահերթությունն է, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հունվարին ՀԱՊԿ-ը ժամանակին արձագանքեց Ղազախստանի իրադարձություններին, սակայն հարցը դեռ բաց է մնում՝ կապված 2021 թվականի մայիսից սկսված Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման հետ», – ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է եղել և մնում է ՀԱՊԿ շրջանակներում ակտիվ և նախաձեռնող փոխգործակցությանը, նպատակաուղղված է անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համակարգման զարգացմանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի դերի բարձրացմանը միջազգային ասպարեզում։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ