22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուրախ ենք Թուրքիայի իշխանություններից լսել, որ իրենք պատրաստվում են բացել Հայաստանի հետ փակված սահմանը. Արարատ Միրզոյան

Ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն իշխանությունների կողմից հայտարարություններն այն մասին,որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ-ի հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնուամենայնիվ, մենք պարբերաբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև՝ կապ, որը Թուրքիայի իշխանություններն են փորձում գտնել կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով։ Մենք չենք կարծում, որ սա կառուցողական է։ Կան որոշակի տարբերություններ այն առումով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին», – հայտարարեց Միրզոյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ ողջունելի է լսել Թուրքիայի իշխանություններից, որ իրենք պատրաստվում են բացել Հայաստանի հետ փակված սահմանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ