22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացվելիք բոլոր ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և օրենսդրություններով, որոնցով անցնում են. Արարատ Միրզոյան

Այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավականին թափանցիկ և հրապարակային է։ Կան մի քանի ուղղություններ, որոնցով ունենք որոշակի առաջընթաց, կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու, ԱԺ-ում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, երեկ հանդիպել են փոխվարչապետերը, կա պայմանավորվածություն՝ մյուս հանդիպումը կազմակերպել Մոսկվայում։ 

Մյուս ուղղությունը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացման մասին է, և այստեղ ևս որոշակի պատկերացումների համընկնումներ կան։ Կարող եմ վերահաստատել՝ բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են» , – հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նախարարն ասաց, թե Զանգեզուրի միջանցքն այն տրամաբանությամբ, որով շրջանառվում է 2 տարի շարունակ և որը Ադրբեջանը փորձում է ներկայացնել, Հայաստանի համար անընդունելի է։
 «Կարծեք թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն պարամետրերով, որոնք մեզ համար ընդունելի են»  – ասաց ԱԳ նախարարը։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ