03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու». զոհված զինվորների ծնողները ակցիա են անում

Լարված իրավիճակ է Քննչական կոմիտեի մոտ. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում։

«Գարկին բաց թողեք, մենք բոլորս Գարիկ ենք», – ասացին ակցիայի մասնակիցները՝ կոչ աելով ազատ արձակել 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին այսօր առավոտյան ձերբակալել են։

«Մի ժամից Գարիկին չթողիք, Նիկո՛լ, դու չես մարսելու», – հայտարարեց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ ասաց՝ թող բաց թողնեն Գարիկ Գալեյանին, այլապես հետևանքների համար իրենք պատասխանատու չեն։

Կարին Տոնոյանն էլ լրագրողներին ասաց, թե եթե մեկ ժամից Գրաիկ Գալեյանին բաց չթողնեն, ներս են մտնելու Քննչական կոմիտե։

«Մտքներովդ չանցնի, որ մենք նահանջելու ենք», – ասաց Տոնոյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ