13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու. Իշխան Սաղաթելյան

Շարժումը կասեցրել է հայկական կողմի՝ նշաձող իջեցնելու գործընթացը, դա ակնհայտ է, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ամփոփելով «Դիմադրության» շարժման՝ այս օրերին իրականացրած գործողությունների ընթացքը։

«Շարժումը ստեղծել է իրական քաղաքական ճգնաժամ, այդ թվում նաև մեր միջազգային գործընկերների համար առնվազն այս պահին ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցը», – ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց՝ շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում և Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու։

«Շարժումն ակնհայտ է դարձրել, որ կա հանրային ձևակերպված պահանջ այս իշխանությունների հեռացման համար», – ասաց Իշխան Սաղաթելյանը։

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ