15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Ժառանգությունը” հայտարարում է՝ Գյումրիում կատարված ոճրագործության մեղավորները պետք է խստագույնս պատժվեն

«Ժառանգություն» կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Գյումրիում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմահենակետում ծառայող զինվորի կողմից 2015թ. հունվարի 12-ին կատարված դաժան բռնարարքի կապակցությամբ, որին զոհ գնացին Գյումրի քաղաքում բնակվող Ավետիսյանների խաղաղ ընտանիքի վեց անդամները:

Կուսակցությունը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ իրականացնել անաչառ, ամբողջական ու բազմակողմանի քննություն եւ խիստ պատասխանատվության ենթարկել ոճրագործության հետ առնչվող բոլոր անձանց: «Ժառանգությունն» ակնկալում է այս դեպքի հետ կապված առավելագույն թափանցիկություն եւ հանրային հաշվետվողականություն:

Կուսակցությունը Հայաստանի գործող իշխանություններին հորդորում է իրենց ռուսաստանցի գործընկերների հետ սահմանել իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ ու ռազմահենակետի ներքին կանոնակարգ, որոնք այսուհետ կերաշխավորեն նման սոսկալի միջադեպերի բացառումը:

«Ժառանգությունը» ծանր կորստի առթիվ խորապես ցավակցում է Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին` հայտնելով իր զորակցությունն ու փայփայելով ընտանիքի միակ ողջ մնացած անդամի՝ 6-ամսյա Սերյոժայի շուտափույթ ապաքինման  հույսը:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն


KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ