01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կապիտուլյանտներին ճանապարհելուց հետո՝ Հայոց պահանջատիրությունը պետք է դառնա մեր պետական գիծը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Կապիտուլյանտներին ճանապարհելուց հետո՝ Հայոց պահանջատիրությունը պետք է դառնա մեր պետական գիծը։
5 տարի առաջ Չեխիայի խորհրդարանը 104 կողմ ձայնով ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Բանաձևի ընդունումը 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունք էր: Շնորհակալ եմ իմ չեխ եղբայրներ Ռոբին Բոնհիշին ու Յան Բարտոշեկին մեր պայքարը հաջող ավարտին հասցնելու համար:
Մեծ է այս գործում դեսպան Տիգրան Սեյրանյանի և Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի բոլոր անդամների դերակատարումը:
 
Հ.Գ. Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման,ինչպես նաև ըննդեմ թուրքական ժխտողականության մեր պայքարի մասին դեռ մանրամասն կհասցնեմ անդրադառնալ… իշխանափոխությունից հետո։
Պատմաբանին հատուկ բոլոր փաստերը խնամքով պահվում են,գրի են առնված և սպասում են տարիներ հետո հրապարակման,որպեսզի դառնան մեր հասարակության սեփականությունը»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ