17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին, հայտնում է minval.az-ը։

 

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները վերջին 30 տարիների ընթացքում դարձել են տարածաշրջանային կայունության և համագործակցության կարևոր գործոն։

Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ նոր հնարավորություններ կան հատկապես տրանսպորտի ոլորտում։ Ալիևը շեշտել է, որ Բաքուն ու Թբիլիսին ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության լավ հնարավորություններ կան հատկապես հետհակամարտային շրջանում, և նշել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան:

 

Ալիևն ասել է, որ Վրաստանը նույնպես կիսում է այս դիրքորոշումը և հույս է հայտնել, որ Հայաստանը կհասկանա, որ սա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ