11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչո՞ւ է Փաշինյանը «Արմենիա»-ի օդանավով մեկնել Մոսկվա. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել ոչ թե կառավարական ինքնաթիռով՝ «թիվ մեկ բորտով», այլ՝ «Արմենիա» ավիաընկերության օդանավով։ Կառավարության լրատվականից հայտնեցին, որ «թիվ մեկ բորտը» տեխսպասարկման է կանգնել, ուստի վարձակալել են «Արմենիա»-ի օդանավը։ Թե որքան գումար են հատկացրել բյուջեից օդանավի վարձակալության համար, կառավարությունից դժվարացան ասել։

Հարցին՝ «թիվ 1 բորտը» տեխսպասարկմա՞ն է կանգնել, թե՞ տեխնիկական խնդիրներ է ունեցել, ասացին՝ տարեկան տեխսպասարկում է անցնում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի ճիշտ այս ժամանակահատվածում վարչապետին սպասարկող օդանավը խափանվել էր Կազան կատարած այցի ժամանակ, եւ Փաշինյանին Երեւան հասցնելու համար այլ օդանավ էին գտել»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ