09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է սպասենք համապատասխան իրավիճակի, բնականաբար, կտրուկ քայլեր էլ կլինեն. Թագուհի Թովմասյան

Գործողությունների մեկնարկը տրված է, վճռականության պակաս բացարձակ չկա, մենք շարունակ, հետևողական գնալու ենք մինչև վերջ, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը։

«Մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա իշխանությունից մենք տուն չենք գնա։ Մենք այդ նպատակից չենք շեղվելու։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խաբել է բոլորիս։ Արցախի հարցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որդեգրել է հստակ դիրքորոշում, անջատում՝ հանուն փրկության։ Հիմա այդ գաղափարը բացարձակապես մերժելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար և նրանք պատրաստակամություն են հայտնում ադրբեջանական տիրապետության տակ թողնել Արցախը», – ասաց պատգամավորը։

Թովմասյանի խոսքով՝ քաղաքացիները խորհրդարանական ընդդիմությունից գործողություններ էին պահանջում, ընդդիմությունն արդեն սկսել է գործողություն իրականացնել, այժմ հերթը քաղաքացիներինն է։

«Կմիանան մեզ և մենք կհաջողենք և կիրականացնենք մեր վճռական քայլերը», – ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե քաղաքացիները կտրուկ գործողություններ են պահանջում, պատգամավորն ասաց.

«Մեկ-երկու օրում որևէ փոփոխություն երբեք տեղի չի ունեցել։ Հասկանում եմ բոլորի շտապողականությունը և սպասումները, բայց պետք է իրատես լինենք և հասկանանք, որ գործողությունների մեկնարկը տրված է և պետք է սպասենք համապատասխան իրավիճակի։ Կտրուկ քայլերի համար էլ կա անհրաժեշտ ժամանակ և այդ ժամանակը գալու է։ Բնականաբար, կտրուկ քայլեր էլ կլինեն»։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ