Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Թագուհի Թովմասյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/04/278502677_459511539302325_6101440598224560148_n-1.jpg)
Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/278503121_459511045969041_2404928096493777627_n.jpg)
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/278449659_459511475968998_7434863584059078619_n.jpg)
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/278399816_459510852635727_2686061323382017340_n.jpg)
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/278399663_459511472635665_5124615740301949877_n.jpg)
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/278350510_459511495968996_4679638229475669882_n.jpg)
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/278196270_459511512635661_8953639713489730789_n.jpg)
Տասնամյակներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, միտումնավոր ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, իրականացնում է մշակութային ցեղասպանություն տարբեր ձևերով․ եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանատների բարբարոսական ավերածություններ են տեղի ունենում, զուգահեռաբար փորձեր են արվում ապահայկականացնել այդ հուշարձանները, վերագրել ալբանացիներին։ Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո այս հանցանքները նոր թափ ստացան և հասան ահռելի զանգվածների։
Հայկականությունը և քրիստոնեությունը Արցախից ջնջելու գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ խաղաղության օրակարգը միայն վտանգավոր ծուղակ է մեզ համար։
ԱՄՆ կատարած այցիս ժամանակ տարբեր հանդիպումներին կոնգրեսականներին եմ փոխանցել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները՝ Ադրբեջանի կողմից Արցախի մշակությանին ժառանգությունը ոչնչացնելու և ատելության խոսքի քարոզի մասին։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է արձագանքի Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»։