01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Շուշիի հարց չի եղել , կապիտուլյանտը ստում է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շուշիի հարց չի եղել , կապիտուլյանտը ստում է։

Նիկոլը լկտիաբար հերքում է ինքն իրեն։

ԱԺ -ում Նիկոլն ասում է ՝ պատերազմը Շուշիի համար էր ու առանց Շուշին հանձնելու հնարավոր չէր այն կանգնեցնել։

2020-ի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում նույն Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2»շրջանների հանձնումն է։

2020-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ապագա կապիտուլյանտն իմ հարցին ի պատասխան ասել է՝ մինչ այս պահը պատերազմը կանգնեցնելու գինը «5 պլյուս 2 »տարբերակն է։

Իմ հարցին,թե՞ այլ առաջարկ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 19-ը եղել է,ինքը բացասական պատասխան է տվել։

Ի դեպ՝ Շուշին «5 պլյուս 2 »շրջանների մեջ չի մտնում։

Շուշիի թեման 2020-ի նոյեմբերի 17 -ին հերքել է ՌԴ նախագահ Վ.Պուտինը,ով նշել է՝ հոկտեմբերի 19-20-ի պատերազմը դադարեցնելու առաջարկով Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Հայկազյան բառարանը հարուստ է,բայց սրա ստերի ճշգրիտ բնորոշում տալը անհնար է…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ