23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է ճանաչել Արցախի անկախությունը՝ ցեղասպանությունից փրկելու համար. «5165 շարժումը» պահանջագիր է ներկայացնում ԱԺ-ին

Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով «5165 շարժումը» ակցիա է իրականացրել Ազգային ժողովի դիմաց։

«Սա Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը։ Այս պայմաններում նորմալ իշխանությունն, առաջին հերթին, պետք է հակահարված տար, թշնամուն դուրս շտպրտեր, ապա՝ Ադրբեջանին ստիպեր գալ կարգավորման դաշտ։ Մեր իշխանությունները չեն անում ոչ մեկը, ոչ՝ մյուսը» , – ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը։

Նա նշել է, թե մինչ ՀՀ-ն չճանաչի Արցախի անկախությունը, ուրիշ ոչ ոք չի ճանաչի.

 «Միայն Արցախը ճանաչելով է, որ ՀՀ-ն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը։ Ժողովրդից և քաղաքական ուժերից աջակցություն ենք խնդրում, սա միայն մեր սեփականությունը չէ, սա բոլորի պահանջն է։ Ինչու ենք ԱԺ-ից պահանջում, կարծում եմ, որ անիմաստ է Նիկոլ Փաշինյանից պահանջել, մարդուց, որը պայմանավորված ձևով ուզում է Արցախի հարցը պարզապես փակել, ոչ թե լուծել։ Նրան շատ ձեռնտու է այսպիսի իրավիճակի ստեղծումն Արցախում, որպեսզի ժողովրդի մեջ խուճապային տրամադրություններ արթնացնի, որ այդպիսով Ադրբեջանի առաջադրած կետերը շուռ տա, իբր, մենք ենք ցանկանում և արագ գնա դրա ստորագրմանը»։
Կուսակցության քարտուղարն ասել է, թե պետք է ոտքի կանգնել այդ զարգացումը թույլ չտալու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ