18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է ցանկացել Լեւոն Տեր-Պետրոսյանը

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սոցցանցի էջում հրապարակվել է նրա հետեւյալ մաղթանքը. “Առիթից օգտվելով` կուզեի նաեւ շնորհավորել մեր ողջ ժողովրդի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը` յուրաքանչյուրիդ մաղթելով այն բոլոր բարիքները, որոնց դուք լիուլի արժանի եք:

Կերազեի իրականացած տեսնել ձեր ակնկալիքներն ու պատկերացումները ընտանեկան երջանկության, գթասրտության, ընկերասիրության, բարոյականության եւ ձեր երեխաների ապագայի մասին:

Կցանկանայի, որ դուք ազատվեիք բանակում ծառայող կամ արտագնա աշխատանքի մեկնած ձեր զավակների, եղբայրների, հայրերի կամ ամուսինների վիճակով մտահոգվելու ծանր բեռից: Կկամենայի վերջապես, որ ձեզանից շատերի աշխարհացրիվ ընտանիքները միավորվեին հայրենյաց ջերմ օջախներում”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ