Պատրաստ է ամեն ինչ տալ, տալուց էլ վեր է կենում ասում` Ադրբեջանը սենց բաներ է ուզում. Արտակ Զաքարյան
«Կան հարցեր որոնց մասին էսօր ենք մենք իմանում կառավարության նիստում Նիկոլի ելույթից»։
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով, այսօր կառավարության նիստին վարչապետի հայտարարությունից պարզ է դարձել, որ Հայաստանը այնուամենայնիվ պատրաստվում է միջանցք տալ Ադրբեջանին։
«Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Լաչինի միջանցքը, որը իրավաքաղաքական հիմք ունի, չի կարող համարժեք լինել այն ճանապարհին որը Հայաստանի իշխանությունները պատրաստվում են տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային»,-այսպես է մեկնաբանում վարչապետի խոսքերը Արտակ Զաքարյանը։
«Էսօր մեկ բառ լսեցի՞ք Հայաստանի օկուպացված տարածքների մասին կառավարության նիստում, էդ երկար-բարակ տարբեր թեմաների շուրջ»․հարցադրում է անում Արտակ Զաքարյանը։
«Ես էսօր տեսնում եմ շատ ավելի խորը գնացող պրոցեսներ, որ Ադրբեջանը դա կարող է կիրառել։ Թույլ տվեք դա չասել»․ նշում է Արտակ Զաքարյանը:
Ի վերջո աշխարհը նայում է դու գնում ես խաղաղության, պատրաստ ես ամեն ինչ տալ դրա դիմաց, դե գնա տուր։ Տալուց էլ վեր ա կենում ասում ա՝ գիտեք, Ադրբեջանը սենց բաներ ա ուզում, բա ուզելու է։ Ավելին է ուզելու։ Վաղը մյուս օրը ասելու է Երեւանը անվանակոչեք Էրիվան:
a1plus.am