23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փուլ առ փուլ կհասնեն մեր տներին. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«1994-ից հետո երկրում վեճ կար արցախյան հարցի փուլային, թե ՝փաթեթային լուծման վերաբերյալ․․․Լուրջ վեճ էր, սկզբունքային․․․
 
Հարցի հայանպաստ եւ արդարացի լուծման համար սա կարեւոր էր․․․Անցան տարիներ, եկանք-հասանք այս օրերին եւ հիմա, ողբերգությունն ավելի է խորացել…Հիմա արդեն արցախյան հարցը «փաթեթային» «լուծված»  համարելով, ՀՀ էս օրվա իշխանիկները անցել են ՀՀ-ի տարածքը փուլ առ փուլ թշնամուն հանձնելու գործին․․Ու, ողբերգությունն այն է, որ հաջողում են, տալիս են բարձրունք առ բարձրունք, գյուղ առ գյուղ, դաշտ առ դաշտ, թուփ առ թուփ․․․Ու խելագարվելու չափ իրական է, որ ՀՀ քաղաքական-հասարակական դաշտում էս փուլ առ փուլ հանձնումները ոչ մեկին առանձնապես չեն հուզում․․․
Խնդրում եմ, չհակաճառեք, թե՝ոնց չեն ուզում, սաղ օրը դրա մասին ենք մտածում։ Այ, այսպես, ոչ մեկիդ պետքն էլ չի․․․Եթե իրոք հուզեր, հիմա ոչ թե համակարգիչների առաջ կլինեինք, կամ՝ սրճարաններում, եվրոպաներում, դաչաներում, այլ՝ փողոցում, պատրաստ անգամ ձեռնամարտի․․․
 
Փուլ առ փուլ կհասնեն մեր տներին, եւ էդ ժամանակ նույնպես փառք կտանք , որ դեռ ննջարանները չեն հանձնել թշնամուն․․․
Շեքսպիրը ղալաթ է արել, թե կկարողանար էս կարգի ողբերգություն հորինել․․․»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ