11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավակցել է Գերամանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

“Շատ դժբախտ օր էր, ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ Վահանն առողջական խնդիրներ ունի, բայց բոլորս էլ մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ շատ ծանր կորուստ է, մահացել է մեր ընկերը, իմ ավագ ընկերը, ումից շատ բան ենք սովորել, հայ քաղաքական դաշտի ամենապայծառ դեմքերից մեկը, հայ քաղաքական համակարգի առանցքային դեմքերից մեկը:

Երկրի հասարակական-քաղաքական կյանքը մի բան է Վահան Հովհաննեսյանով, մի բան է առանց Վահան Հովհաննեսյանի, որովհետեւ նա հայրենասեր, պրոֆեսիոնալ, հումորով, ընկերասեր, գաղափարական գործիչ էր եւ այն մարդն էր, ում հետ շփվելուց երիտասարդները շատ բան էին սովորում: Ես շատ մեծ ցավ եմ ապրում եւ կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները, ովքեր առնչվել են Վահան Հովհաննեսյանի հետ, մեծ ցավ են ապրում:

Աստված հոգին լուսավորի: Ես տեղյակ եմ, որ մինչեւ վերջին պահը նա իր աշխատանքային պարտականությունները կատարում էր հանուն Հայաստանի: Մեզ էլ իմաստնություն, որպեսզի կարողանանք քարը քարի վրա դնելով հասնել Վահանի երազանքների Հայաստանին”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ