23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և պատրաստ չէ վերջնագրերի: Այդ մասին Ուկրաինայի ղեկավարն ասել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք վերջնագրերի», – ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում մեկ ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, իսկ մեկ ուկրաինական տանկի դեմ՝ 50 ռուսական տանկ: Ըստ նրա, չնայած այդ տարբերությանը, ուկրաինական բանակը կռվում է, բայց հարցն այն է, թե որքա՞ն կարող է ուկրաինական բանակը դիմանալ ռուսական գերակշռող զորքերի դեմ:

Ինչպես հաղորդում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ-ը՝ այդ համատեքստում նա կրկին բարձրացրել է Արևմուտքի ավելի ակտիվ ռազմական օգնության և հատկապես Ուկրաինայի «օդը փակելու» հարցը:

«[Ուկրաինայում] ոչ թռիչքային գոտի ստեղծելն անհրաժեշտ է ռուսական հրթիռները խոցելու համար. ես այդ մասին ասել եմ Բայդենին: Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահը կարող է անել ավելին», – ասել է Վլադիմիր Զելենսկին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ